Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի հանգեցնի ոռոգման ջրի թանկացման. Արամ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի հանգեցնելու ոռոգման ջրի թանկացման: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին:

«Ես հիմա հստակ հայտարարում եմ, որ էլեկտրաէներգիայի թանկացումը ոռոգման ջրի թանկացման չի հանգեցնելու: Ոռոգման ջրի թանկացում չի լինելու»,­- նշեց Հարությունյանը:

Նա նաև ընդգծեց, որ հանրապետությունում սկսվել է ոռոգման թեժ
շրջանը: Ա. Հարությունյանը հավաստիացրեց, որ Ջրային տնտեսության պետական
կոմիտեն ամեն ինչ անելու է, որպեսզի պատշաճ ջրամատակարարում ապահովի հատկապես ոռոգման ոլորտում:




Լրահոս