ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված գործի դատաքննությունը: Նա չի ընդունել իրեն առաջադրված` խարդախության եւ վաշխառության վերաբերյալ մեղադրանքը:
Ըստ քրգործի` Ս. Ղազարյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով եկամուտ ստանալու դիտավորությամբ Մեխակ Գաբրիելյանին է տվել 120.000 ԱՄՆ դոլար, որի դիմաց ստացել է սկզբում ԿԲ-ի սահմանած 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3.5 տոկոս, ապա` 5 տոկոս, այնուհետեւ՝ 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են 70.253.600 դրամին համարժեք 190.725 ԱՄՆ դոլար:
Երեկվա իր ցուցմունքում ամբաստանյալն ասել է, որ Մ. Գաբրիելյանը դեռ չի վերադարձրել իր տված 120.000 դոլար պարտքից 59 հազարը: Նշել է նաեւ, որ տոկոսի մասին խոսք չի եղել, պարզապես դոլար-դրամ փոխարժեքների տատանման արդյունքում ինքը 10.000 դոլարի վնաս է կրել, որի մասին իրենց միջեւ խոսակցություն եղել է:
Ի դեպ, մեկ այլ վճռով Մ. Գաբրիելյանը 60.000 դրամ պետք է վճարի Ս. Ղազարյանին: Այդ գործի հիմքում վերջինիս ներկայացրած ստացականն է: Այսինքն՝ առկա է հաստատված հանգամանք, որի մասին էլ այս քրգործում հիշատակել է ամբաստանյալը:




Լրահոս