Եվրոպական խաղեր. Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար մենամարտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի  ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար գոտեմարտում  պարտվեց 0։3 հաշվով։ Նա մրցում էր Վրաստանի ներկայացուցիչ Գենո Պետրիաշվիլիի հետ:

Նշենք, որ Բերիանիձեն պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 7:2 հաշվով հաղթելով ռուս Խազիմուրատ Գատցալովին, սակայն հաջորդ փուլում նա հանդիպեց բելառուս Ալեքսեյ Շեմարովին և  պարտվեց 0:5 հաշվով:




Լրահոս