ՌԴ-ում հայ եղբայրները դատապարտվել են աղջիկ փախցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տամբովում  ՀՀ քաղաքացիները՝ 29-ամյա եւ 34-ամյա Խուդոյան եղբայրները դատապարտվել են 6 տարի ազատազրկման՝ 20-ամյա աղջկան առեւանգելու համար,- գրում է Tambov. ru-ն: Վերջինիս  առեւանգել էին փետրվարին՝ կրտսեր եղբոր հետ ամուսնանալու նպատակով: Եղբայրները ներխուժել էին աղջկա տուն եւ բռնի կերպով տարել էին նրան Նիժեգորոդսկի մարզ, որտեղ աղջկան պահել էին 2 շաբաթ: Այնուհետեւ իմանալով, որ աղջկա որոնումներով զբաղվում է նաեւ ոստիկանությունը, եղբայրները աղջկան բաց են թողել: Աղջիկն էլ անմիջապես ոստիկանություն է դիմել: Խուդոյան եղբայրները մեղավոր են ճանաչվել “Մարդու առեւանգում” հոդվածով։ 




Լրահոս