Հայտարարություն-ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ թաղի խուժանը հարձակվել է “Ազատություն” ռադիոկայանի լրագրողի Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով “ցուցակագրված ընտրողների” տեղափոխումը տեղամաս: Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաեւ տեսագրող-ձայնագրող սարքը եւ քիչ անց վերադարձվել: Այս միջադեպին մասին հանդես կգանք հավելյալ մեկնաբանությամբ:
Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ




Լրահոս