Հարձակվել են Ազատություն ռադիոկայանի լրագրողի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ թաղի խուժանը հարձակվել է “Ազատություն” ռադիոկայանի լրագրողի` Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով “ցուցակագրված ընտրողների” տեղափոխումը տեղամաս: Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաեւ տեսագրող-ձայնագրող սարքը եւ քիչ անց վերադարձվել: Այս միջադեպի մասին հանդես կգանք հավելյալ մեկնաբանությամբ:
Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ”:




Լրահոս