«Ազատ դեմոկրատները» խստորեն դատապարտում է ոստիկանության իրականացրած բռնությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունները:

«Ակնհայտ է, որ ոստիկանությունն իրականացրել է ապօրինի գործողություններ՝ փորձելով բռնի ուժով կանխել ՀՀ քաղաքացիների խաղաղ նստացույցը: Ոստիկանությունը փաստացիորեն ոտնահարել է ՀՀ քաղաքացիների խաղաղ երթեր, ցույցեր իրականացնելու ազատությունը՝ կիրառելով ոչ համաչափ և ոչ իրավական միջամտություն: Ավելին՝ առանց որևէ օրինական հիմքի ոստիկանության տարբեր բաժանմունքներ են տարվել ավելի քան 237 քաղաքացի», – ասված է կուսակցության հայտարարությունում:

«Ազատ դեմոկրատներ»-ը կոչ է անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում գտնվող քաղաքացիներին և քայլեր ձեռնարկել այս հակաօրինական բռնություններ իրականացնելու համար պատասխանատու անձանց պատժելու ուղղությամբ:




Լրահոս