Տավուշի, Արմավիրի, եւ Կոտայքի մարզերում սիբիրախտի հետեւանքով հայտարարված հսկողությունը դեռ շարունակվում է: Իսկ Գեղարքունիքի մարզում այս վերջին օրերին կենդանու անկման դեպք չի գրանցվել: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ամեն ինչ դեպի լավն է ընթանում: Եթե այսպես շարունակվի, ապա դեկտեմբերի 3-ին կամ 4-ին կարանտինային կետերը կհանվեն»: Նշենք, որ Վարդենիսի մսի վաճառքի կետերը դեռ փակ են: Իսկ սիբիրախտի կասկածանքով հիվանդ մարդ չկա:
Նշենք, որ Երեւանի Գումի շուկայում տավարի մսի գինը 1700-ից 2000 դրամ է: Ըստ մսավաճառների՝ գնանկումը կապված չէ սիբիրախտի հետ:
ԿՀԱՆՎԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ