ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԱՄԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ИТАР-ТАСС»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 18-ին ամերիկյան «Profiles in history» աճուրդի տունը վաճառքի կհանի հայտնի մարդկանց նամակները` «Բիթլզ» խմբի առաջնորդ Ջոն Լենոնի,  նկարիչ Վինսենթ Վան Գոգի, ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի, ռուս երգահան Պյոտր Չայկովսկու, Լուի Պաստերի, Զիգմունդ Ֆրեյդի, Չարլզ Դարվինի, Մարի Կյուրիի, Ջուզեպե Վերդիի, Հենրիխ II-ի եւ Նապոլեոն I-ի ձեռագրերը:
Սակայն աճուրդի գլխավոր նմուշը կդառնա Վան Գոգի նամակը` գրված 1890թ. ֆրանսիական սրճարանի տերեր Ժոզեֆ եւ Մարի Ժինուներին: Չորսէջանոց նամակում նկարիչը տիկին Ժինուին առողջություն է մաղթում: Այդ նամակի արժեքը կազմում է 200-300 հազար դոլար: Մյուս թանկարժեք նմուշը Ջորջ Վաշինգտոնի նամակն է՝ գրված 1798թ. օգոստոսի 15-ին քահանա Ջոնաթան Բաուչերին՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ չհայտարարված ծովային պատերազմի ընթացքում: Այս նամակը նույնպես կվաճառվի 200-300 հազար դոլարով:
Ընդհանուր առմամբ աճուրդում վաճառքի կհանվի ավելի քան 300 պատմական փաստաթուղթ:




Լրահոս