“Ժողովուրդ”-ի խմբագրություն զանգահարած Արարատի մարզի Նորաբաց գյուղի մի խումբ բնակիչներ պնդում էին. որ իրենց գյուղապետ Գալուստ Գալստյանն այս տարիների ընթացքում միայն իր բիզնեսն է “բարգավաճեցրել”: Եվ այն աստիճան է հղփացել, որ թիկնապահներով է շրջում գյուղում: Ըստ թերթի զրուցակիցների` մի քանի տարիների ընթացքում գյուղապետը հիմնել է “Հույսի քարավան” տաքսի ծառայությունը, նրան է պատկանում ճանապարհին գտնվող գազալցակայանը, “ԳԳԳ” մսամթերքի կոմբինատը: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում գյուղապետ Գալստյանը, սակայն, հերքել է, որ բիզնեսներ ունի. “Ես ոչ մի բիզնես չունեմ, դա իմ եղբայրներինն է, ու ընդհանրապես, ես ընտեղ պրիչո՞մ”: Հարցին, թե ինչու է հարազատ գյուղում թիկնապահներով շրջում, Գ Գալստյանը պատասխանել է. “Դե վախենում եմ, էլի, կյանքիս համար”:
Ժողովուրդ. Գյուղապետը վախենում է իր կյանքի համար եվ թիկնապահներով շրջում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ