Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի 35 տներից մեկում ինքնասպանություն է գործել մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրոզ Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր տանը հայտնաբերել են 57-ամյա Խ. Բասոյանին՝ կախված վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տղամարդը երկտող է թողել, որով խնդրում էր իր այդ քայլի համար ոչ ոքի չմեղադրել: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
57-ամյա տղամարդը ինքնասպանությունից առաջ երկտող էր թողել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ