Հուլիսի 7-ին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանը և Ֆինանսական հետախուզության մարմինների համակարգող խորհրդի (ՖՀՄՀԽ) նախագահ, ՌԴ ֆինանսական դիտարկման ծառայության տնօրեն Յուրի Չիխանչինը արձանագրություն են ստորագրել, որով նախատեսվում է աջակցություն՝ ԱՊՀ անդամ պետություններում ՀՀՄՂՀԽ և ՖՀՄՀԽ ներկայացուցիչների միջև աշխատանքային կապերի ստեղծման, տեղեկատվության և միջազգային իրավապահ գործունեության փորձի ու վերլուծական աշխատանքների արդյունքների փոխանակման հարցերում, ինչպես նաև համատեղ մասնակցություն՝ հատուկ գործնական, օպերատիվ կանխարգելման միջոցառումներին, համաժողովներին, ցուցահանդեսներին, տեղեկատվության փոխանակման բարելավմանն ու ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով ապահովմանն առնչվող միջազգային ծրագրերին:
Փաստաթղթով նախատեսվում է նաև ՀՀՄՂՀԽ և ՖՀՄՀԽ անձնակազմերի ուսուցում: