Երևանում ավելացվում և վերանորոգվում են նստարաններն ու աղբամանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում, այգիներում ու պուրակներում պարբերաբար ավելանում է «ԵՐԵՎԱՆ» ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների թիվը:

Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում տեղադրվել  է  թվով 478 նստարան և 562 աղբաման: Ծրագրով նախատեսվում է  տեղադրել 550 նստարան և 600 աղբաման: Զուգահեռաբար նորոգվել է նախկինում տեղադրված 360 նստարան:




Լրահոս