Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է փորձեր կատարել «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին ձեռք բերելու ուղղությամբ, հայտնում է Bild-ը:
«Յունայթեդ»-ը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկում է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով: Գերմանական ակումբի հետ պայմանագիրը վերջանում է մեկ տարուց և մյունխենյան ակումբն արդեն չի թաքցնում, որ պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստից, եթե վերջինս որոշի իր ուժերն այլ ակումբում փորձել:
30-ամյա կիսապաշտպանն իր կարիերան հիմնականում սկսել է «Բավարիա»-ում և գերմանական ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 500 հանդիպում, դարձել 68 գոլի և 101 գոլային փոխանցման հեղինակ: