Լոռու մարզում մորը դաժանորեն սպանած երիտասարդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.55-ին, Լոռու մարզի Պետրովկա համայնքի ղեկավարից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի մի բնակիչ սպանել է մորը: Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում՝ տնամերձ հողամասում, հայտնաբերել է 1969 թ. ծնված Սուսաննա Դավոյանի դիակը` բռնության հետքերով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սպանություն կատարելու կասկածանքով, ժամը 13.45-ին Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքից սպանվածի որդին՝ 1992 թ. ծնված Յուրիկ Ավագիմովը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին: Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Յուրիկ Ավագիմովը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս