«Լիվերպուլ»-ը դիտարկում է Բալոտելիին Գոմեսով փոխարինելու տարբերակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլ»-ը բանակցություններ է վարում «Ֆիորենտինա»-ի հետ` իտալական ակումբի հարձակվող Մարիո Գոմեսի տրանսֆերի հարցով, հայտնում է  Sport Mediaset-ը:

Հրատարակչության տվյալներով, խոսքը գնում է Գոմեսի և Մորիո Բալոտելիի փոխանակման մասին: Վերջինս Անգլիայում անհաջող ելույթներից հետո ցանկանում է վերադառնալ Իտալիա: Գոմեսն ու Բալոտելին կտեղափոխվեն համապատասխանաբան «Լիվերպուլ» և «Ֆիորենտինա» մեկ տարվա վարձակալությամբ:

Ավարտված առաջնությունում Բալոտելին անգլիական ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 1 գոլի հեղինակ: Գոմեսը մասնակցել է 20 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ:




Լրահոս