«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: «Ոսկե ծիրանին» (1-ին մրցանակ) արժանացավ «Օձի գրկում» ֆիլմը, ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա): (Մրցանակակիրների ամբողջական ցուցակը` http://www.gaiff.am/hy/1437295179)
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի պահպանել էր հիմնական մրցութային անվանակարգերը: Ժյուրիների կազմերը գլխավորել էին՝
• Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա)
• Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Մարեկ Հովորկան (Չեխիա)
• «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան)
• Հայկական համայնապատկեր ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա)
Փառատոնն այս տարի ստացել էր շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014թ.-ին` 1500 հայտ շուրջ 95 երկրից):
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: