Սելենա Գոմեսն այսօր դարձավ 23 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992 թվականի հուլիսի 22-ին է ծնվել ամերիկյան դերասանուհի, երգչուհի և մոդել Սելենա Գոմեսը:

Նա մեծ ճանաչում է ձեռք բերել Դիսնեյ հեռուստաալիքի (Disney Channel) «Ուեյվերլի Փլեյսի կախարդները»(Wizards of waverly place) հեռուստասերիալից, որտեղ հանդես է եկել  Ալեքս Ռուսսոյի դերում և դարձել է «Էմմի» մրցանակաբաշխության (Emmy award) հաղթող։ Հետագայում նկարահանվել է նաև այլ ֆիլմերում։ Գլխավոր դերում է հանդես գալիս «Եվս մեկ պատմություն մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները»(Wizards of waverly place) և «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» (Princess Protection Program) հեռուստաֆիլմերում։ Նա խաղացել է «Ռամոնա և Բիզուս» (Ramona and Beezus) թատերական ֆիլմի գլխավոր դերում, որը նրա առաջին ելույթն էր թատերական ֆիլմում։

Նրա կարիերան զարգացավ երաժշտության ասպարեզում։ Սելենա Գոմեսը հիմնադիրն ու երգիչն է Selena Gomes and the Scene փոփ խմբի, որը թողարկել է RIAA/Recording Industry association of America-Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա-ի ոսկե սերտիֆիկատի արժանացած երկու ալբոմներ՝ «Kiss and Tell» և «A Year Without Rain»։«Selena Gomez and the Scene» խումբը թողարկել է նաև RIAA/Recording Industry association of America-Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա-ի կողմից Պլատին սերտիֆիկատի արժանացած երկու սինգլներ՝ “Naturally”և “Who Says”։ 2011թ.ին խումբը ԱՄՆ-ում վաճառել է շուրջ 1, 354, 000 ալբոմներ։ Գոմեսը մասնակցել է «Փերի» (“Tinker Bell”), «Եվս մեկ պատմություն մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place), և “Shake it up” սաունդթրեքների ստեղծմանը։

2008 թվականին Սելենա Գոմեսը նշանակվել էՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ 2010 սեպտեմբերի 17-ին «Hollywood Records» ձայնագրման ստուդիո-ում թողարկվել է նրա «A Year Without Rain» ալբոմը, որը հետագայում՝ 2011 թվականի հունիսին ստացել է ոսկե սերտիֆիկատ։ Ալբոմը 1-ին շաբաթում վաճառվել է 66 հազար օրինակով։ 2011 հունիս 21-ին «Hollywood Records» ձայնագրման ստուդիո-ում թողարկվեց «When the Sun Goes Down» ալբոմը, 1ին շաբաթում վաճառվել է 78 հազար օրինակ, իսկ ԱՄՆ-ում վաճառվել է 671 հազար օրինակով։ 2013 հուլիս 23-ին «Hollywood Records» ձայնագրման ստուդիո-ում թողարկվեց հաջորդ՝ «Stars dance» ալբոմը, 1-ին շաբաթում վաճառվել է 97 հազար օրինակ։ 2014 նոյեմբեր 24-ին դարձյալ՝ «Hollywood Records» ձայնագրման ստուդիո-ում թողարկվեց «For You» ալբոմը։




Լրահոս