Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական աշխատավոր կուսակցության ճամբարներին: Օդից ռմբակոծություններն ուղեկցվում են Թուրքիայի տարածքից հրետանային հարձակումներով:
Թուրքական զորքերը միաժամանակ ցամաքային օպերացիա են իրականացրել Սիրիայի հյուսիսում ինչպես ընդդեմ քրդական ապստամբների, այնպես էլ ընդդեմ «Իսլամական պետության» զինյալների, հայտարարել են Թուրքիայի վարչապետի մամլո ծառայությունից:
Թուրքական բանակը գրոհում է Իրաքի հյուսիսում բնակվող քրդերին 2013 թվականից, երբ Անկարան ու քուրդ անջատողականները հայտարարեցին զինադադարի ավարտի մասին: Քրդական աշխատավոր կուսակցությունը վերջերս իր վրա վերցրեց Թուրքիայի անվտանգության ուժերի վրա հարձակումների համար պատասխանատվությունը: