ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ամանորյա միջոցառումներին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը որեւէ ձեւաչափով չմասնակցեց. նրա երգերը հնչում էին միայն արխիվային կադրերով: «Ժողովուրդ»-ը փորձեց Շուշանից անձամբ պարզել, թե ինչու այլեւս չի երգում. հոգնե՞լ է, թե՞ մանդատն է խանգարում: Մեզ հետ զրույցում օրենսդիր մարմնի ներկայացուցիչ երգչուհին հայտնեց, որ իրեն ոչ մի հեռուստաընկերությունից չեն հրավիրել տոնական ծրագրերին մասնակցելու: «Հեռուստաընկերությունների այս մոտեցումը կբացատրեմ նրանց նեղամտությամբ: Կարծել են, որ պատգամավոր եմ եւ կմերժեմ իրենց հրավերը»,-վրդովված նշեց Շուշան Պետրոսյանը՝ հավելելով, որ երգն իր կյանքն է, ինչպե՞ս կարող էր մերժել երգելու հրավերը:




Լրահոս