Թուրքիան չի հանդուրժի «Իսլամական պետության» գոյությունը. արաբագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ թուրքական իշխանությունները փորձում են առավել ակտիվ ներգրավվածություն ապահովել մերձարևելյան զարգացումներում, մասնավորապես Սիրիայում և Իրաքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց  արաբագետ Սարգիս Գրիգորյանը ՝ անդրադառնալով Թուրքիայում իրար հաջորդող ահաբեկչություններին:

Վերջինիս խոսքով, Թուրքիան չի ցանկանա կամ չի հանդուրժի իր սահմանի հարակից հատվածներում այնպիսի մի վտանգավոր կառույցի գոյությունը՝ ինչպիսին  «Իսլամական պետությունն» է:

«Սիրիայի հատվածում հարվածելով «Իսլամական պետության»-ը և բացելով իր ռազմաօդային բազաները կոալիցիոն օդուժի համար՝ Թուրքիան պատրանք է ստեղծում, որ վճռական է տրամադրված «Իսլամական պետության» դեմ պայքարում և կանգնած է միջազգային կոալիցիայի կողքին»,- հավելեց արաբագետը:

Գրիգորյանի դիտարկմամբ, վտանգը չի հասել Հայաստանի սահմաններին. խնդիրը հայկական սփյուռնք է: «Հայաստանի հետ կապված խնդիրը համայնքների խնդիրն է, որոնք գտնվում են այն տարածքում, որոնք վտանգված են»,-եզրափակեց արաբագետը:




Լրահոս