16-24 տարեկան հասակի մի քանի մահմեդական կանայք ծեծի են ենթարկել Ֆրանսիայի Ռեյմս քաղաքի զբոսայգում բիկինիով արևայրուք ընդունող կնոջը:
Ինչպես հայտնում է The Independent-ը, ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակված կանանց: Ականատեսներն ու իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացառում կրոնական դրդապատճառները:
Նախնական վարկածով` մահմեդականների խումբը մոտեցել է արևային լոգանք ընդունող աղջկան ու չափազանց բաց հագնված լինելու համար նկատողություն արել: Ֆրանսուհին կոպիտ պատասխան է տվել կանանց, ինչից հետո վերջիններս բռունցքներով հարձակվել են նրա վրա:
Հակամարտությանն արագ կերպով միջամտել են ականատեսները և արևարյուք ընդունող կինը թեթև վնասվածքներով է պրծել: Սակայն միջադեպը մեծ արձագանք է հարուցել և սոցկայքերում «ես զբոսայգիներում լողազգեստ եմ կրում» խորագրով ակցիա է մեկնարկել, որի շրջանակներում աղջիկները բիկինիով իրենց լուսանկարներն են հրապարակում: