Ֆալկաոն լավ մարզավիճակում է և կրկին կարող է գոլեր խփել. Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի նորեկ Ռադամել Ֆալկաոյին:

«Երբ Ֆալկաոն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», պետք է խոստովանեմ` ես մի փոքր վախ ունեի, քանի որ Ռադամելը «գիշատիչ» ֆուտբոլիստ է և տուգանային հարվածներ իրացնող, ով մշտապես գոլերի հեղինակ է դառնում:

Նա լավ արդյունքների է հասել բոլոր այն առաջնություններում և ակումբներում, որոնց կազմերում հանդես է եկել, այդ պատճառով ես վստահ եմ, որ նա նույն արդյունքին կհասնի նաև Անգլիայում: Ֆալկաոին մեր ակումբ հրավիրելուց առաջ մենք վերլուծեցինք նրա ներկայիս մարզավիճակը: Մեր բժիշկը լուրջ աշխատանք է կատարել, նրա ֆիզիկական վիճակը նորմալ է, այդ պատճառով էլ նա կրկին կարող  է գոլեր հեղինակել», – նշել է Մոուրինյոն:




Լրահոս