Մի շարք համայնքներում ավագանու ընտրություններ կանցկացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի ավագանու ընտրություններն անցկացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 1 միլիոն 123 հազար դրամ, իսկ ոստիկանությանը` 3 միլիոն 900 հազար դրամ։

Նախագիծը ներկայացրեց Վաչե Գաբրիելյանը և նշեց, որ Շիրակի մարզի Սալուտի գյուղական համայնքի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,118.6 հազար դրամ, իսկ ոստիկանությանը` 300 հազար դրամ։ Տավուշի մարզի Խաշթառակի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,125.8 հազար դրամ, իսկ ոստիկանությանը` 5.7 հազար դրամ։

Տերտերյանը հավելեց, որ Խաշթառակ համայնքի ղեկավարը առողջական  խնդիրներ ունի և հրաժարականի դիմում է գրել: Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, թե տեղեկություններ են եղել,  որ համայնքապետին պարտադրել են, որպեսզի վերջինս հրաժարականի դիմում գրի:

Տերտերյանը արձագանքեց, որ ոչ մի պատադրանք չի եղել. համայնքապետն առողջական խնդիրներ ունի և մեկնելու է արտերկիր` բուժման:




Լրահոս