Բնակարանում հարվածել է դեմքին, հափշտակել 60 հազար դրամ և փախել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1961 թ. ծնված Իվան Կ.-ին, ով հուլիսի 29-ին, ժամը 16.30-ին հաղորդում է տվել, որ հուլիսի 18-ին, ժամը 21.30-ին, Երևանի Եղբայրության փողոցի 10 շենքի բնակարաններից մեկում ոմն Սուրեն բռունցքներով հարվածել է իր դեմքին և գրպանից հափշտակելով 60.000 դրամ՝ դիմել է փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուրենը 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ն է, ով նշված բնակարանից բերման է ենթարկվել:

Կատարվում է քննություն:




Լրահոս