«Նաիրիտ» գործարանի 1800 աշխատակից աշխատավարձ է ստացել, ևս 600 աշխատող այսօր կստանա:
Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել այն նաիրիտցիները, որոնց աշխատավարձերը դեռևս չեն փոխանցվել: Նրանց կողքին էին նաև աշխատավարձ ստացածները:
Գործարանի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց վերջնաժամկետ էր տրվել և այսօր մնացած աշխատակիցները, ամենայն հավանականությամբ, կստանան իրենց աշխատավարձերը: «Մենք պետք է ամեն անգամ իրենց հիշեցնենք այս մասին»,- ասաց նա:
Իսկ ամենակարևոր հարցերից մեկի` «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հետ կապված` գործարանի աշխատակիցների համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց` իրենք պայքարելու են գործարանի վերագործարկման համար. «Մեր մասնագետները կաշխատեն այդ ուղղությամբ: Չի բացառվում, որ կլինեն բողոքի ցույցեր: Մեր մասնագետները կներկայացնեն հաշվարկներ, ըստ որոնց` գործարանի վերագործարկումը կարող է լինել 50-100 մլն դոլար ներդրման արդյունքում: Իսկ Կառավարությունն ասում է, որ 350 մլն դոլար է անհրաժեշտ վերագործարկման համար: Մենք նաև կաշխատենք ներդրողներ գտնել»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: