«Ներկայիս Սահմանադրությունն իրականում իր ձևակերպումներով և երկիմաստությամբ միտված է նրան, որ սահմանափակվեն մարդկային իրավունքները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, այս մասին նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Նրա խոսքով, նոր սահմադրությունը չի պատաճառաբանում խնդիրը, թե ինչն է Հայաստանի քաղաքական կյանքում փոխվելու, եթե Հայաստանը նախագահական, կիսանախագահական կառավարումից անցնի խորհրդարանական կառավարման:
«Ներկա պահին Հայաստանի խնդիրները ոչ թե Սահմանադրության բնույթի, այլ սահմանադրության կիրառման բնույթի մեջ են: Մենք ունեցել ենք մի շարք սահմանադրական փոփոխություններ, որոնք որևէ առումով չեն անդրադարձել երկրում ժողովրդայնության բարելավման սոցիալ- տնտեսական կյանքի բարգավաճման, տնտեսական մենաշնորհների վերացման, անձի իրավունքների, արտագաղթի կրճատման համար»,-հավելեց նա:
Ըստ Սեդրակյանի, մենք գտնվում ենք որոշակի տիրույթում՝ ԵՏՄ-ում, որտեղ բոլոր ղեկավարները ազատ, անկաշկանդ փոխում են սահմանադրությունները՝ փոխելով երկրում ուզուրպատորական իշխանությունը՝ առանց մի քայլ դեպի ժողովրդավարություն:
«Ես կարծում եմ փոփոխություները գնում են ոչ թե անձի այլ համակարգի վերարտադրությանն, ինչի պարագայում որևէ նշանակություն չունի ով կվերարտադրի իշխանության բռնազավթման մեխանիզմը: Կարևորը, որ իշխանությունը պատկանի այդ մարդկանց, ովքեր արդեն զավթել են տնտեսական լծակները»,-եզրափակեց կուսակցության փոխնախագահը: