Իրանը փակել է Թուրքիայի հետ միացնող հյուսիսարևմտյան սահմանը. հայտնում է APA գործակալությունը:
Իրանի ոստիկանապետ Հուսեյին Աշտարին նշել է, որ Իրանի միջազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ելնելով Թուրքիայում կատարվող վերջին իրադարձություններից, որոշում է կայացրել ժամանակավորապես փակել այդ սահմանը: