Երվանդ Զախարյանը մամուլի քարտուղար չունի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանն ազատվել է աշխատանքից: Մեր տեղեկություններով՝ նա աշխատանքի է անցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, որտեղ եւս զբաղվելու է լրատվամիջոցների հարցերով: Երվանդ Զախարյանի մամուլի քարտուղարի պաշտոնն այժմ թափուր է:

Ի դեպ, թափուր է նաեւ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը: Ծովինար Խաչատրյանը, ով այժմ արձակուրդում է, չի վերադառնա նախկին աշխատանքին, նա հեռացել է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ միասին: Բայց այստեղ մամուլի քարտուղար նշանակելուց առաջ նախեւառաջ սպասում են նոր նախարարի նշանակմանը, ինչն ուշանում է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս