«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի հարազատները հայտնվել են դրսում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Աբրամ Ամիրխանյանի որդին իր ընտանքի հետ միասին լքել է Արաբկիր վարչական շրջանում Բլուր կոչվող թաղամասում իր առանձնատունը, քանի որ հայաստանյան բանկերից մեկն այն աճուրդի է հանել:
Ինչպես հայտնի է՝ մինչ ինքնասպան լինելը Աբրամ Ամիրխանյանը նամակ էր գրել եւ այն տվել էր իր տան աշխատակիցներին, որ փոխանցեն փաստաբանին կամ բարեկամներից որեւէ մեկին: Ըստ շրջանառվող լուրերի՝ ամենայն հավանականությամբ գործարարն այդ նամակում նշել էր այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք դարձել էին իր սնանկացման պատճառը: Եվ, ահա, այդ բարձրաստիճան պաշտոնյաների գործոնն էլ պատճառ դարձավ, որ գործարարին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվի ազգային անվտանգության ծառայություն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: