«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձոր քաղաքում հերթական տարածքային գրասենյակը բացելու առթիվ «Ալյանս» կուսակցությունից երեկ տեղեկացրին, որ հենց հանրապետության երրորդ քաղաքից էլ սկսելու են աշնանային հանրահավաքների շարքը եւ լծվելու են ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիոն գործընթացին՝ մեկնարկային հանրահավաքին հրավիրելով բոլոր, ինչպես տարածած հաղորդագրությամբ են շեշտել, «իրական» ընդդիմադիրներին:
Մեզ հայտնի դարձավ, որ նորաստեղծ այս կուսակցությունն արդեն գործի է անցել եւ ուշագրավ «պատկերացում» դրսեւորել իրական ընդդիմության մասին. առաջին հրավերն ուղարկված է իրեն ընդդիմություն հռչակած «Օրինաց երկիր» կուսակցությանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: