Շվեդիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որի շրջանակներում Հայաստանը նվաճեց հերթական մեդալը:
Մինչև 15 տարեկան պատանիների 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը երկամարտում արժանացավ արծաթե մեդալի՝ երկու վարժության արդյունքում հավաքելով 226կգ: Առաջին տեղը գրավեց լեհ Ադամուս Բարտլոմիեյը՝ 246 կգ:
Հավելենք, որ մինչև 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում երկամարտի հաղթողի կոչումը նվաճել էր Համլետ Մնացականյանը: Հայաստանի ներկայացուցիչը, երկու վարժության արդյունքում, հավաքել էր 189 կգ՝ լավագույն եռյակում առաջ անցնելով Ռումինիայի և Թուրքիայի ծանրորդներից: