1945 թվականի օգոստոսի 6-ին պատմության մեջ առաջին անգամ ամերիկյան ավիացիան ռմբակոծության ենթարկեց ճապոնական Հիրոսիմա քաղաքը: Արդյունքում զոհվեց 140 հազար մարդ, և ավերվեց քաղաքի զգալի մասը։ Օգոստոսի 6-ին, ժամը 08:15-ին, 10 հազար մետր բարձրությունից Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ է գցվել:
Ռումբը պայթել է 600 մետր բարձրության վրա: Մեկ ակնթարթում զոհվել է 80 հազար մարդ, անհետ կորել ավելի քան 12 հազարը, վիրավորվել 40 հազարը: Ամբողջությամբ ավերվեցին 12 ք/կմ տարածքով շինություններ, 90 հազար տներից ոչնչացվեց 62 հազարը:
1955 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայում կայացավ ատոմային և ջրածնային զենքի կիրառումն արգելող առաջին միջազգային կոնֆերանսը: Հիրոսիման դարձավ զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի խորհրդանիշը:
1959 թվականից քաղաքում տեղի ունեցան խաղաղության ամենամյա փառատոներ։ Ժամանակակից արվեստի կարևորագույն կոթողներից է ատոմային ռմբակոծության զոհերի հուշարձան-թանգարանը։