Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտությունների վերլուծական կենտրոնը` OCCRP-ն, հրապարակել է զեկույց, որով անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի ունեցվածքին:
Վերլուծական կենտրոնն իր զեկույցում հայտնում է, որ Ալիևների ռուսաստանյան առանձնատունը գտնվում է «Մայենդորֆի այգիներ» էլիտար ավանում, որն էլ խիստ ուժեղ պաշտպանվում է անվտանգության ուժերի կողմից: Նշվում է, որ նրա առանձնատնից մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայր ընդամենը մի քանի րոպեի ճանապարհ է:
Այդ նույն զեկույցի համաձայն` Ալիևների մոսկովյան ամառանոցը գրանցված է Ալիևի դստեր` Լեյլա Ալիևայի անունով և գնահատվում է 37 մլն ԱՄՆ դոլար:
Զեկույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այստեղ: