Բարեկամավանում պայմանագրային զինծառայող է վիրավորվել. նրան վիրահատել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 4-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 38 -ամյա պայմանագրային զինծառայող Սամվել Խարազյանը, ով Բարեկամավանի դիրքերում հակառակորդի կողմից հրազենային վնասվածք էր ստացել:

Զինծառայողի վիճակի մասին տեղեկություններ իմանալու նպատակով Armlur.am-ը կապ հաստատեց Կուրթանի գյուղապետ Մհեր Գևորգյանի հետ: Վերջինս նշեց, որ Սամվելն ունի երկու անչափահաս երեխա և ապրում է ծնողների հետ:

Գյուղապետը հայտնեց, որ պայմանագրային զինծառայողը վնասվածքը ստացել էր աջ ազդրի շրջանում, նրան վիրահատել են և հիմա վիճակը բավարար է: Գևորգյանը ընդգծեց, որ զրուցել է թե՛ բժշկի, թե՛ Սամվելի հետ:




Լրահոս