Վլ. Պուտինի հանդեպ հարգանքը նվազում է աշխարհում. հետազոտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ աջակցությունն ու հարգանքն աշխարհում նվազում է: Այսպիսին են Pew Research Center-ի նոր հարցման արդյունքները. գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հետազոտություն անցկացված 39 երկրներից Ռուսաստանին դրականորեն է ընդունում միայն միջինը 30%-ը: Ռուսաստանն ԱՄՆ-ից հետ է աշխարհի գրեթե յուրաքանչյուր շրջանում: Միաժամանակ, միջինը 24%-ն է վստահ, որ Պուտինը ճիշտ է վարվում միջազգային հարցերում, և այստեղ Ռուսաստանի ղեկավարի հանդեպ վստահությունն ավելի փոքր է, քան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի:

Հետազոտության արդյունքներով՝ 26 երկրներում Ռուսաստանի մասին կարծիքն ավելի բացասական է, քան դրական: Լեհաստանում և Հորդանանում վերաբերմունքն առավել բացասական է՝ 80%: Հակառուսական տրամադրություններն ուժեղ են նաև Իսրայելում (74%), Ճապոնիայում (73%), Գերմանիայում (70%), Ֆրանսիայում (70%):

Ռուսաստանին ամենից շատ աջակցում են Վիետնամում (75%), Գանայում (56%) և Չինաստանում (51%)՝ նշվում է հետազոտության մեջ:

Ռուսաստանի հանդեպ դրական վերաբերմունքը ԱՄՆ-ին մեծապես զիջում է Եվրոպայում (ԱՄՆ՝ 69%, Ռուսաստան՝ 26%), Աֆրիկայում (ԱՄՆ՝ 79%, Ռուսաստան՝ 37%):

Հետազոտողները նշում են, որ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասին կարծիքները բավական բացասական են՝ միայն 29% դրական՝ ԱՄՆ-ի դեպքում, և 25%՝Ռուսաստանի:

Վերջին տարիներին ամերիկացիների կարծիքը Ռուսաստանի մասին ևս վատ է՝ միայն 22%-ը դրական կարծիք ունի Ռուսաստանի մասին: Ռուսների վերաբերմունքն ԱՄՆ-ի հանդեպ ավելի բացասական է՝ միայն 15%-ն է դրականորեն վերաբերվում ԱՄՆ-ին:

Միայն Վիետնամում (70%) և Չինաստանում (54%) հարցվածների մեծ մասն են վստահ, որ Վլադիմիր Պուտինը ճիշտ որոշումներ է ընդունում միջազգային հարցերում: Աշխարհում միջինը 58%-ը բացասական վերաբերմունք ունի Պուտինի հանդեպ:

Pew Research Center-ի նշված հարցումը կատարվել է 40 երկրում՝ 45.435 մարդու շրջանում, 2015թ. մարտի 25-ից մայիսի 27-ը:




Լրահոս