ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 392-Ա հրամանով Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում:
Աշխատանքային գործունեություն
ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 392-Ա հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում
2014 թվականի նոյեմբերի 25-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնում
2014 թվականի մայիսի 26-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում
2012 թվականի հոկտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում
2012 թվականի օգոստոսի 14-ին աշխատանքի է ընդունվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես փորձագետ
2009 թվականի մայիսի 4-ից մինչև 2012 թվականի հուլիսի 31-ն աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես լրագրող
Կրթություն
2014 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Հանրային կապեր և լրատվամիջոցների հետ հաղորդակցություն բաժնի մագիստրատուրա
2005-2009թթ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի միջազգային լրագրություն բաժինը՝ ստանալով լրագրող, լեզվաբանի որակավորում:
Այլ տեղեկություններ
Քաղծառայության 1-րդ դասի խորհրդական է: