Վրացի «օրենքով գողին» ազատ են արձակվել մաշկային հիվանդության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է PrimeCrime-ը, անցած ուրբաթ օրը 42-ամյա «օրենքով գող» Թեմուրի Գվասալիան, ով քրեական աշխարհում ավելի հայտնի է որպես Թեմո Սուխումեցի անունով, Զուգդիդիի քաղաքային դատարանի կողմից արդարացվել է իր հանդեպ ներկայացված բոլոր մեղադրանքներով: Կայքը նշում է, որ դատավորի ներողամտությունը պայմանավորված է եղել դատապարտյալի անմխիթար առողջական վիճակով:

Հավելենք, որ Թեմո Գվասալիան ձերբակալվել էր մայիսի 14-ին Ռուխի գյուղում՝ վրաց-աբխազական սահմանը հատելիս: Նրա մոտ թմրանյութեր են հայտնաբերվել և «գողական աշխարհին» պատկանելու մեղադրանք ներկայացվել:

PrimeCrime-ի տեղեկություններով՝ Վրաստանում Թեմոն պատրաստվում էր բուժվել քրոնիկ մաշկային հիվանդությունից, սակայն ձերբակալության ու անհանգստության հետևանքով նրա վիճակը գնալով էլ ավելի է վատացել:




Լրահոս