![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/574_dacace3541e40a1bb7136e5deb5fdb84_2680.jpg)
Երկարաժամ բանակցությունների ընթացքում Հունաստանի կառավարությունը միջազգային վարկատուների հետ համաձայնության է եկել, հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարարի պաշտոնական ներկայացուցիչը:
«Այս պահին քննարկվում են առանձին աննշան մանրամասներ»,- հավելել են ֆինանսների նախարարությունից:
Աթենքի ու վարկատուների միջև համաձայնության ձեռքբերումը պետք է երկիրը պահի եվրագոտում ու կանխի դրա սնանկացումը:
Հավելենք, որ այս գիշեր հայտարարվել է, որ Հունաստանն ու վարկատուները համաձայնեցրել են հիմնական բյուջետային ցուցանիշները, որոնք կդառնան Հունաստանին երրորդ ֆինանսական օգնության փաթեթը տրամադրելու պայման: