Ավստրալիայի կողմից որոնողական աշխատանքները ղեկավարող Կոորդինացիոն կենտրոնը հաստատել է, որ Հնդկական օվկիանոսի Ռեյունյոն կզղում հայնտաբերված ինքնաթիռի բեկորը պատկանել է MH370 չվերթն իրականացնող մալազիական Boeing-ին, որն անհետացել էր 2014 թ մարտի 8-ին:
«Ուսումնասիրված թևի բեկորն, ամենայն հավանականությամբ, պատկանում է MH370-ին»,- ասվում է JACC-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Մալազիայի որոնողական թիմը Ռեյունյոնում նաև հայտնաբերել է հրավառիչ ու ինքնաթիռի նստարանի մի մասը, հայտարարել է երկրի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը: