Ռուսական ռուբլին շարունակում է անկում գրանցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ռուբլին Մոսկվայի բորսայում փետրվար ամսվա սկզբից դոլարի ու եվրոյի հանդեպ նվազել է՝ նավթի համաշխարհային գների անկման ֆոնին, գրում է «Ինտերֆաքսը»:

Դոլարով առաջին սակարկությունները տեղի են ունեցել երկուշաբթի օրը 65,3-65,498 ռուբլու սահմաններում, միջինում դոլարի փոխարժեքը կազմել է 65.12 ռուբլի, ինչը նախորդ փակման համեմատ բարձր է 42 կոպեկով: Եվրոն սրա հետ մեկտեղ կազմել է 72.65 ռուբլի՝ թանկանալով 47 կոպեկով: Երկարժույթային զամբյուղը ավելացրել է 44 կոպեկ՝ կազմելով 68.675 ռուբլի:

 

Փորձագետները ռուբլու շարունակական անկումը կապում են նավթի գների անկման հետ:




Լրահոս