Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունն առաջարկել է Ռուսաստանում կեցության իրավունք ցանկացող ներգաղթյալներին գնահատել 100-բալանոց համակարգով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Համաձայն առաջարկված սխեմայի՝ ժամանակավոր կեցության իրավունքի կարող են հավակնել այն մարդիկ, ովքեր կհավաքեն 65 և ավելի միավոր: Օտարերկրացիների ընտրությունը տեղի կունենա հետևյալ չափանիշներն հաշվի առնելով՝ տարիքը, կրթությունն ու գիտական աստիճանը, աշխատանքային ստաժը, Ռուսաստանում հարազատների ու բնակարանի առկայությունը, ինչպես նաև ռուսաց լեզվի իմացությունը:
Անցողիկ միավորներ հավաքելու համար աշխատունակ թեկնածուն պետք է ունենա միջնակարգ կրթություն, ռուսաց լեզվից բազային գիտելիքներ ու ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ Ռուսաստանում: