Փաստեր, թե որքան անողնաշար է Հայաստանի իշխանությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից երկուսը, որոնք թվագրված են 2005 թվականով, եւ հեղինակել է Հայաստանում այդ ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ցույց են տալիս, թե որքան անողնաշար են ՀՀ իշխանությունները: Այդ փաստաթղթերը վերաբերում են Հայաստան-Իրան գազատարի կառուցմանը:

Դրանից մեկում դեսպանը պատմել է, որ ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն իր հետ զրույցում ասել է, թե ՌԴ-ն ջանք չի խնայում Հայաստանին համոզելու, որ գազատարի տրամաչափը փոքրացվի: Մովսիսյանն ասել է, որ ի սկզբանե գազատարը պիտի լիներ 1000 մմ տրամագծով, սակայն ռուսական կողմը պնդել է 253 մմ-ի տարբերակը, հետագայում համաձայնել են 500 մմ-ին: Մովսիսյանն հայտնել է, թե գազատարը նվազագույնը 720 մմ պետք է լինի, որպեսզի դրանով հնարավոր լինի տարեկան 2,4 մլրդ խմ. գազ մատակարարել: Բացի այդ՝ նախարարը նաեւ խոստովանել է, որ այդ գազատարի ողջ իմաստը ռուսական կախվածությունը նվազեցնելն է, որն, ըստ էության, չստացվեց: Հիշեցնենք, որ հետագայում այդ գազատարը 30 մլն դոլարով վաճառվեց հենց ռուսական կողմին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս