Թոփ հարցեր` ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀԿ-ն գործադիր մարմինի նիստ է հրավիրելու: Սերժ Սարգսյանի մեկամսյա «կարճատև» արձակուրդից հետո սա ՀՀԿ-ի առաջին «հավաքն» է:

Ենթադրվում է, որ թիվ մեկ հարցը լինելու է ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուին հաստատելու հարցը:  Ըստ ՀՀԿ-ականների՝ հաջորդը քննարկելու են նոր Սահմանադրության նախագծի հարցը:

Իսկ երրորդ հերթում լինելու է ՀՀԿ-ականների սեքս-սկանդալի պատմության հարցը:

ՀՀԿ-ականները պետք է որոշեն, թե ինչպես հանգուցալուծեն այդ պատմությունը: Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ կազմակերպչական գործերի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանից պարզել, թե ինչպիսինն է այսօրվա ԳՄ նիստի օրակարգը:

«Գործադիր մարմնի օրակարգը ձեւավորվում է կուսակցության նախագահի եւ ԳՄ անդամների առաջարկությունների հիման վրա, տեղում»,- պատասխանեց Թադեւոսյանը:




Լրահոս