«Էյր Արմենիա»-ի սեփականատերը հաշտվել է իրեն «առևանգած», ծեծի ենթարկած Ռուբեն Հայրապետյանի հետ. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանը հաշտվել է Ռուբեն Հայրապետյանի հետ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Արսեն Ավետիսյանը։

Նշենք, որ կիրակի օրը նրա կինը՝ Իզաբելա Մելքումյանը, ահազանգել էր լրատվամիջոցներին, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մարդիկ առևանգել են իր ամուսնուն, ապա 40 հոգով դաժան ծեծի ենթարկել։ Ավետիսյանը կիրակի օրվանից մինչ այս պահը թիվ 1 կլինիկական հիվանդանոցում է, որտեղից շուտով դուրս է գրվելու։ Նա մեզ հետ համաձայնեց զրուցել առանց տեսախցիկի։

Արսեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչու է որոշել հաշտվել, այլ ոչ թե պայքարել, որ իր նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն։

«Էյր Արմենիա» ընկերությունում ներդրումներ են սպասվում, և, ցավոք սրտի, մամուլում տարածված տեղեկությունները՝ միջադեպի հետ կապված, դուրս են եկել երկրի սահմաններից, այդ իսկ պատճառով մտահոգություն է եղել իմ գործընկերների մեջ ներդրումների կապակցությամբ, ինչը բացասական հետևանք կարող է ունենալ։ Կշեռքի մի նժարին կատարվելիք ներդրումներն են, որից կախված է ընկերության ապագան, 270 աշխատակիցների աշխատավարձն ու բոլոր պարտքերի մարումը և, ի վերջո, ՀՀ-ում ավիաընկերություն ունենալու հարցը, մյուս նժարին իմ ֆիզիկական վնասվածքներն են: Եվ, միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Ռուբեն Հայրապետյանը հաշտության ձեռք է մեկնում ինձ, ես ամբողջ խնդիրը հրատապ լուծելու տարբերակը տեսնում եմ իմ և Ռուբեն Հայրապետյանի միջև հաշտությունը»,- հայտարարեց Արսեն Ավետիսյանը։

Նա հավելեց, որ բողոք չունի Հայրապետյանի դեմ և հակված է, որ այդպիսով խնդիրը լուծվի։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս