Հեղինակային երգի երեկո էր Կասկադ համալիրի պուրակում։ «Երևանյան բառդ» խորագրով համերգը՝ քաղաքային ֆոլկլորի յուրօրինակ արտահայտչամիջոցներից մեկը, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի ավանդականներից է։
«Երևանյան ամառ 2015»-ի «Երևանյան բառդ»-ում հին ու նոր երգերով ելույթ են ունեցել ճանաչված հեղինակ-կատարողներ Վահան Արծրունին, Քրիստ Մանարյանը, Վախթանգ Հարությունյանը, Վահե Քոչարը, Արմեն Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Սարգիս Շիբոյանը, Գագիկ Շիբոյանը, Կարեն Մամիկոնյանը, Ռուբեն Քամալյանը, Ռուբեն Դալլաքյանը և այլք։
Ընդգրկուն ծրագրով բացօթյա համերգի հանդիսատեսն էին հարյուրավոր քաղաքացիներ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն