«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հնարավոր է Հայաստանում բացվի Պաղեստինի դեսպանատուն։ «Արևելք» պարբերականին տված բացառիկ հարցազրույցում Մեծ Բրիտանիայում Պաղեստինի հայազգի դեսպան Մանուէլ Հասեսյանն ասել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից հատուկ հանձնարարություն է ստացել վերակազմակերպելու Պաղեստինի և Հայաստանի միջև հարաբերությունները։ Նրա կատարած աշխատանքի արդյունքը պետք է լինի Երևանում Պաղեստինի դեսպանատան բացումը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։