Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Իսմայլովայի համար պետական մեղադրող կողմը 9 տարվա ազատազրկում է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում այսօր կայացել է լրագրող ու քաղբանտարկյալ Խադիջա Իսմայլովայի գործով դատավարությունը,  մեղադրող կողմը լրագրողի համար պահանջել է 9 տարվա ազատազրկում:

Պետական մեղադրող կողմի խոսքերով՝  դատական գործընթացում բոլոր կետերով ապացուցվել է Իսմայլովայի մեղքը:

Turan գործակալությունը հայտնել է, որ փաստաբան Ֆարիզ Նամազլին ասել է, որ պաշտպանող կողմը պատրաստ չէ դատախազի հետ ու կպահանջի արդարացնել Իսմայլովային:

Հիշեցնենք, որ Իսմայլովան մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ մի քանի հոդվածներով՝ այդ թվում նաև ինքնասպանության հասցնելու,  խոշոր չափի փողերի շորթում ու յուրացում, հարկերից խուսափում և այլ:  Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը հերքում է իր հնդեպ ներկայացված բոլոր մեղադրանքներն ու դրանք քաղաքական անվանում:




Լրահոս