![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/1440238945-8106.jpg)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականներն «անհնար են դարձրել թշնամու առաջխաղացումը դեպի Ուկրաինայի խորքը», գրում է ՈւՆԻԱՆ-ը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ծրագրավորել էր իրեն միացնել առնվազն Ուկրաինայի ևս 8 շրջան:
Մինչ այդ, Պորոշենկոն նշել է, որ ռազմական գործողությունների մասշտաբային էսկալացիայի հավանականությունը դեռևս պահպանվում է:
«Դա դուք եք, որ անառիկ ամրոցի նման միավորվելով պաշտպանվում եք ագրեսորից»,- ասել է նա:
Հավելենք, որ այսօր Ուկրաինայի նախագահը ժամանել է Խարկովի մարզ: