«Այսօր մենք հինգ տարի ապրել ենք, փառք Աստծո, շատ ապահով հայրենիքում… եւ սատարել ուրիշի՞, սատարել ես չեմ կարող»:
Շատ ապահով հայրենիքում ենք, այն աստիճան «ապահով», որ այդ հայրենիքում կան քրեաօլիգարխներ, որոնց թիկնապահները ռեստորանում բժշկի են սպանում, բենզալցակայանում դերասանի ծեծում, այդ ապահով հայրենիքում լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ են գործադրվում գործարարների եւ դատավորների միջոցով, լրատվամիջոցի ղեկավարի ոչ իշխանամետ գործունեության պատճառով լրատվամիջոցի գործընկերը հանկարծ խզում է պայմանագիրը: Եվ վերջապես, ապահով հայրենիքում նախագահի թեկնածուի վրա են կրակում: Երեւի թե Հովիկ Աբրահամյանի ազգական Կ. Պողոսյանը, ապահով ասելով, միայն իրենց շրջապատն է նկատի ունեցել: